Չորեքշաբթի, սեպտեմբերի 16
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
16 սեպտեմբերի 2026 • 09:30

Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին։

Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը

Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ 

Աբիսողոմոնյանը հանդես է եկել բացման խոսքով:Նա անդրադարել է Հայաստանի հանձնառությունների իրականացման գործում գրանցված առաջընթացին, ընդգծելով առկա մարտահրավերների վերհանման և հասցեագրման, ինչպես նաև Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրագործման կարևորությունը։

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված անհայտ կորածների և բռնի անհետացածների հարցերի հասցեագրման գործում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և ամուր իրավական դաշտի ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև