ժողովուրդը 21 թվականին մեզ նորից վստահեց իշխանությունը, իսկ դա հենց այդպես չի լինում
Պատերազմը մենք չենք բերել, պատերազմը սկսել է Ադրբեջանը .Անդրանիկ Քոչարյան

«Ժողովուրդն այսօր ունի հնարավորություն գնահատելու 18 թվի հեղափոխության արդյունքները։ Դրանից հետո 21–ի արտահերթ ընտրություններում ժողովուրդը մեզ նորից վստահեց իշխանությունը, իսկ դա հենց այդպես չի լինում, նշանակում է այն նպատակները, որ դրված էին 18 թվականին, պետք է ունենային իրենց շարունակությունը»,- այս մասին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ ցուցակում ընդգրկված Անդրանիկ Քոչարյանը ։
Անդրանիկ Քոչարյանն ավելացրել է, որ հիմա եկել է այն պահը, երբ իրենք պետք է ներկայացնեն իրենց արածը և ակնկալիք ունենանն քվե ստանալու և շարունակելու այն, ինչի համար 18 թվականին ժողովուրդը իրենց տվել է քվե: Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 13–ից է միանալու իրենց քաղաքական թիմին և շարունակելու է մինչև վերջին օրը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, համաձայն որի, եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կլինի, այն էլ այն դեպքում, երբ ընդդիմադիրները հիշեցնում են, որ այս մասին խոսում է մի ուժ, որը պատերազմներ է բերել, Անդրանիկ Քոչարյանն ասում է. «Պատերազմը մենք չենք բերել, պատերազմը, սկսել է Ադրբեջանը և բնականաբար սկսել է այն ժամանակ, երբ որ ինքը պատրաստ է եղել։ Ինչի՞ մինչև այդ մենք անընդհատ թուլացած ենք եղել, որովհետև նախկին իշխանությունները մեր երկիրը չեն սիրել, դրա համար էլ իրենց ունեցվածքը անսահման է, այդ թվում ՀՀ սահմաններից դուրս»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։