Ժողովուրդը, հունիսի 7-ին իր քվեարկությամբ տեր է կանգնելու ինքնիշխանությանը և խաղաղությանը.Հայկ Կոնջորյան
«Ընդդիմությունը նախատեսում է կրկնել Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանում» :

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանանգիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում հիշեցրել է, թե ինչպես է 2023 թվականի սեպտեմբերի 9-ին ընդդիմությունը Ղարաբաղում վերցնում իշխանությունը և Սամվել Շահրամանյանին ընտրում նախագահ: Դրանից մի քանի օր անց սկսում են ռազմական գործողությունները, իսկ դրանից ընդամենը 17 օր անց Շահրամանյանը լուծարում է Ղարաբաղը:
«Ընդդիմության աղետաբեր պլանը Հայաստանի համար նույնն է :Նրանք նախատեսում են կրկնել Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանում՝ վերցնել իշխանությունը, սանձազերծել պատերազմ, իսկ հետո իրենց փրկիչները կգան ու կփրկեն մեզ վերահաս աղետից:
Բայց այդ փրկությունը կունենա իր գինը և դրա հաշիվը կփակի ժողովուրդը՝ Հայաստանի ինքնիշխանության կորուստով, նոր արտագաղթով: Իսկ ուժեղները, որոնց ունեցվածքի մեծ մասը գտնվում է ուրիշ երկրներում, կգնան և հանգիստ կվայելեն իրենց կյանքը: Ժողովուրդը, հունիսի 7-ին իր քվեարկությամբ տեր է կանգնելու ինքնիշխանությանը և խաղաղությանը»,- ասել է Հայկ Կոնջորյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։