Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու հնարավորություններ ստեղծել. Ծառուկյան
Մեր առաջնային նպատակը հենց այդ վստահության, անվտանգության և զարգացման պայմանների ստեղծումն է։

Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքներում շարունակվում է քարոզարշավը։ Սահմանապահ այս մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ պաշտպանելով հայրենի սահմանը՝ կարող է նաև ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ու ապագան, սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Մեր առաջնային նպատակը հենց այդ վստահության, անվտանգության և զարգացման պայմանների ստեղծումն է։
Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու իրական հնարավորություններ ստեղծել։ Երևանից մինչև ամենահեռավոր սահմանամերձ համայնք՝ մարդիկ պետք է զգան դրական փոփոխություններն ու պետության հոգատար վերաբերմունքը»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։