Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
19 մայիսի 2026 • 12:25

Զինվեք կուռ համբերությամբ, մնացել է 20 օր.Արամ Սարգսյան

«Սիրելի ժողովուրդ, ես ձեզ խոսք եմ տալիս, որ այս ամենը մեկ օրվա մեջ վերանալու է, և մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին»։

Զինվեք կուռ համբերությամբ, մնացել է 20 օր.Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.


Ընտրությունների օրը որքան մոտենա, այնքան ավելի լարված հասարակություն ենք ունենալու։ Հասարակության խիստ բևեռացվածությունը բազում հնարավորություններ է ստեղծում թշնամիների համար։

 
Մի մոռացեք, որ կան ուժեր, որոնք բացահայտ պատրաստվում են հետընտրական գործընթացներին, իսկ դրա համար նրանց պետք են քաղբանտարկյալներ, դիմակավորված անձինք, կաշառք բաժանողներ, ընտրարշավի ընթացքում սադրանքներ իրականացնողներ, քաղաքակիրթ բանավեճի խոսքը «համբալով» հարստացնողներ, անիրականանալի խոստումներ տվողներ, որոնք ասում են, թե թոշակները 50-100 անգամ կբարձրացնեն, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք կաշառք բաժանողներից և սադրիչներից քաղաքական հալածյալի կերպար են կերտում։
 
Սիրելի ժողովուրդ, ես ձեզ խոսք եմ տալիս, որ այս ամենը մեկ օրվա մեջ վերանալու է, և մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին։
Այդ օրը լինելու է հունիսի 7-ը։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է, քաղտեխնոլոգների կողմից գծված սցենարներ են։
Զինվեք կուռ համբերությամբ․ մնացել է 20 օր։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։