ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։
Փոփոխությունը, որին աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։
«Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը, և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,- նշել է Շերմանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 հոկտեմբերի 2026
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը կընդունի հոկտեմբերի 12-ին.Կայա Կալաս
Դրանում կընդգրկվեն 1600 ընկերություններ և անհատներ, նշել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը։
Քաղաքականություն12 հոկտեմբերի 2026
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարություն Վաշինգտոնում
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Քաղաքականություն10 հոկտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը. Էդգար Ղազարյան
«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա»։