Հարություն Քնարյանի հաղորդումը Հովիկ Աբրահամյանի դեմ․ խոշոր վարկ, դրամական վնաս և ներմուծումից հրաժարվելու փորձ
Քնարյանը պնդում է՝ Աբրահամյանի գործողությունների հետևանքով ընկերությունը սնանկության է հասել

ArmPulse-ի տեղեկությունների համաձայն՝ շաքարավազ ներմուծող գործարար Հարություն Քնարյանը սեպտեմբերի 7-ին իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ՝ շաքարավազ ներմուծող ընկերությունը, ըստ հաղորդման, չարամտորեն սնանկության տանելու վերաբերյալ։
Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Քնարյանը հաղորդման մեջ պնդում է, որ Հովիկ Աբրահամյանը, չարաշահելով շաքարավազ ներմուծող ընկերության վստահությունը, իր նախաձեռնությամբ ընկերության անունով խոշոր վարկ է ներգրավել, իսկ հետագայում վարկային միջոցներից գումարներ, ըստ հաղորդման, մաս-մաս դուրս է բերել ընկերությունից։
Քնարյանի պնդմամբ՝ այդ գործողությունների հետևանքով ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, հասել սնանկության և ներկայումս չի կարողանում սպասարկել վարկային պարտավորությունները, որոնք շարունակում են մնալ ընկերության վրա։
Հաղորդման մեջ Քնարյանը նշել է նաև, որ իրեն պատճառվել է խոշոր չափերի դրամական վնաս, ինչպես նաև իր նկատմամբ փորձ է արվել կիրառել այնպիսի ուժեր կամ ազդեցություն, որոնց արդյունքում ինքը կհրաժարվեր շաքարավազի ներմուծումից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։