Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։
«Խոր ցավով և ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում, թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյամբ և ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես աղվանական կառույցներ։
Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում է տեղի ունենում մեր աչքի առաջ։
Արդարև, ընդվզեցուցիչ երևույթ է, որը հետևանք է մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որը մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու՝ մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո»։
Կարդացեք նաև
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել
Բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրը;
Հասարակություն12 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարար
Կենսաչափական անձնագրերի պարագայում սահմանային նույնացման գործընթացը տևելու է ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցվելու է մոտ զրոյի:
Հասարակություն12 սեպտեմբերի 2026
«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բшխվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։