Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
4 նոյեմբերի 2026 • 09:56

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր

Նոյեմբերի 3-ի երեկոյան Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 3 մարդ վիրավորվել է։

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել են չորս ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։ Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նախնական տեղեկություններով՝ բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներն ու կցորդիչով բեռնատարը։

Փաստի առթիվ հանգամանքները պարզվում են։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Ինչպես է «խորամանկում»  Shirak Avia-ն․ Կարեն ՀեքիմյանՀասարակություն

8 նոյեմբերի 2026

Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։

Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենինՀասարակություն

8 նոյեմբերի 2026

Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։

Բացահայտվել է հանցավոր խմբի գործունեություն․ սպանության նախապատրաստության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով երեք անձ կալանավորվել էՀասարակություն

1 նոյեմբերի 2026

Բացահայտվել է հանցավոր խմբի գործունեություն․ սպանության նախապատրաստության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով երեք անձ կալանավորվել է

Վանաձորում ստեղծված հանցավոր խմբի գործունեության բացահայտման արդյունքում հայտնաբերվել են զենքեր, թմրամիջոցներ և կեղծ թղթադրամներ։ Գործի շրջանակում երեք անձ կալանավորվել է։