Երեքշաբթի, օգոստոսի 11
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
11 օգոստոսի 2026 • 11:21

1,111 մլրդ դրամ՝ 1000 խոշորներից․ հրապարակվել է 2026 թ․ առաջին կիսամյակի հարկատուների ցանկը

Խոշորագույն 10 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 261.09 մլրդ դրամ, ինչը 1000 խոշոր հարկատուների հավաքագրած ամբողջ գումարի 23.5%-ն է։

1,111 մլրդ դրամ՝ 1000 խոշորներից․ հրապարակվել է 2026 թ․ առաջին կիսամյակի հարկատուների ցանկը
 
 
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար-հունիս ամիսների (առաջին կիսամյակ) 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում առաջին 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 1 տրիլիոն 111 մլրդ 163 մլն դրամի հարկեր և վճարներ։

Հավաքագրված գումարից շուրջ 940.13 մլրդ դրամը (84.61%-ը) ապահովվել է հարկային մարմնի, իսկ 171.04 մլրդ դրամը (15.39%-ը)՝ մաքսային մարմնի գծով։
 
Խոշորագույն 10 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 261.09 մլրդ դրամ, ինչը 1000 խոշոր հարկատուների հավաքագրած ամբողջ գումարի 23.5%-ն է։

  1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ – Գլխավորում է ցանկը՝ պետական բյուջե փոխանցելով 41.70 մլրդ դրամ (որից 12.64 մլրդ դրամը՝ շահութահարկ, 7.57 մլրդ դրամը՝ եկամտային հարկ)։
  2. «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ – Զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 38.15 մլրդ դրամով, որից 34.82 մլրդ դրամը կազմել է ԱԱՀ-ն։
  3. «Արդշինբանկ» ՓԲԸ – Երրորդ տեղում է և բանկային համակարգի առաջատարն է՝ 33.60 մլրդ դրամով (որից 27.49 մլրդ դրամը՝ շահութահարկ)։
  4. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ – Չորրորդ հորիզոնականում է՝ 31.50 մլրդ դրամով (հիմնական մասը՝ 27.40 մլրդ դրամ ԱԱՀ)։
  5. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ – Եզրափակում է առաջին հնգյակը՝ 28.95 մլրդ դրամով (որից 17.88 մլրդ դրամը՝ ակցիզային հարկ)։
  6. «Ամերիաբանկ» ՓԲԸ – 22.15 մլրդ դրամ (շահութահարկը՝ 13.05 մլրդ դրամ)։
  7. «Դիջիթեյն» ՍՊԸ – 17.92 մլրդ դրամ (ՏՏ/տեխնոլոգիական ոլորտ)։
  8. «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ – 17.49 մլրդ դրամ (ՏՏ/տեխնոլոգիական ոլորտ)։
  9. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ – 15.71 մլրդ դրամ (հանքարդյունաբերություն)։
  10. «ԻՄՎԲԱՄ» ՍՊԸ – 13.92 մլրդ դրամ (առևտուր և ներմուծում)։

 

2026թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում գերակշռում է Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)․

  • ԱԱՀ – 419.64 մլրդ դրամ (ընդհանուրի 37.77%-ը)
  • Շահութահարկ – 248.35 մլրդ դրամ (22.35%-ը)
  • Եկամտային հարկ – 198.97 մլրդ դրամ (17.91%-ը)
  • Ակցիզային հարկ – 70.78 մլրդ դրամ (6.37%-ը)
  • Այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ – 173.43 մլրդ դրամ (15.61%-ը)

 

  • Բանկային համակարգ․ 1000 խոշորների ցանկում ընդգրկված 17 առևտրային բանկերը միասին պետական բյուջե են վճարել 112.47 մլրդ դրամ։ Առաջատարներն են «Արդշինբանկը» (33.60 մլրդ), «Ամերիաբանկը» (22.15 մլրդ) և «Ակբա Բանկը» (10.62 մլրդ դրամ, 18-րդ տեղ)։
  • Ծխախոտի արտադրություն և ներմուծում․ Ոլորտի 8 խոշոր ընկերությունները միասին վճարել են 67.96 մլրդ դրամ։ Առաջատարներն են «Գրանդ Տոբակո»-ն (28.95 մլրդ), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (13.32 մլրդ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (13.19 մլրդ) և «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն (8.40 մլրդ)։
  • Հեռահաղորդակցություն․ Ոլորտի առաջատար «Վիվա Արմենիան» 19-րդ հորիզոնականում է՝ 10.41 մլրդ դրամով, «Յուքոմը»՝ 27-րդ տեղում (5.81 մլրդ դրամ), իսկ «Տելեկոմ Արմենիան»՝ 36-րդ տեղում (4.81 մլրդ դրամ)։
  • Աշխարհագրական բաշխվածություն․ Երևանում գրանցված 824 ընկերություններն ապահովել են 1000 խոշորների հարկային մուտքերի ճնշող մեծամասնությունը՝ 922.90 մլրդ դրամ (83.06%): Մարզերից առաջատար է Սյունիքը, որտեղ գործող 18 խոշոր ձեռնարկությունները փոխանցել են 72.09 մլրդ դրամ (6.49%)՝ շնորհիվ հանքարդյունաբերական ոլորտի հսկաների։ Այնուհետև հաջորդում են Արարատի (33.69 մլրդ) և Կոտայքի (31.15 մլրդ) մարզերը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև