Երկուշաբթի, հոկտեմբերի 12
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
12 հոկտեմբերի 2026 • 09:30

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: 

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Դատախազական ներգործության արդյունքում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 12 հա մակերեսով գոտիներում՝ 78 հողատարածքներում, ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ: 

Այս  մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: 

Կառույցից հիշեցնում են, որ Սևանա լճի ափին օրենքի խախտմամբ կառուցված առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր է ներկայացրել իրավասու դատարաններ:

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև