Անահիտ Ավանեսյանը կարևորել է Գերմանիայի հետ համագործակցության ներուժը
Նախարարն անդրադարձել է նաև համընդհանուր առողջության ապահովագրության ներդրմանը և միջազգային համագործակցության զարգացման հեռանկարներին։

Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին, Համընդհանուր առողջության ապահովագրության ներդրմանը և միջազգային համագործակցության զարգացման հեռանկարներին։
Նախարարը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մեկնարկած Համընդհանուր առողջության ապահովագրության համակարգի փուլային ներդրումը կարևոր քայլ է որակյալ բուժօգնության հասանելիության ընդլայնման և առողջապահական ֆինանսավորման համակարգի վերափոխման ճանապարհին։
Առաջիկա առաջնահերթությունների թվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը, քրոնիկ հիվանդությունների կառավարումը և եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցումը։
Առանձնահատուկ ընդգծվել է Գերմանիայի հետ համագործակցության ներուժը՝ բժշկական տեխնոլոգիաների, արհեստական բանականության վրա հիմնված ախտորոշման, հեռաբժշկության, դեղագործության և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով։
Կարդացեք նաև
Հայաստան11 հոկտեմբերի 2026
Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը
Հայաստան11 հոկտեմբերի 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հայաստան10 հոկտեմբերի 2026
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը
Բացման արարողությանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։