Երկուշաբթի, հոկտեմբերի 12
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
12 հոկտեմբերի 2026 • 08:57

Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել

Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են:

Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել

Ադրբեջանցի զինվորի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին  հայտնել են Քննչական կոմիտեից:

Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են:

Հիշեցնենք, որ  ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև