Երկուշաբթի, մայիսի 11
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
11 մայիսի 2026 • 11:31

16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ

Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը միտված է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Կարևոր է այն հանգամանքը, որ մենք համակարգը ներդնում ենք պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության շրջանակում»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով փոփոխությունները նաեւ միտված են մեր երկրին մոտեցնելու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը:

Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ 16 տարին լրացած անձանց համար նախատեսվում է նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականը կդիտարկվի որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Ներկայումս նույնականացման քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց: Նախարարը փաստել է, որ ներկայացված օրենքի տրամաբանությանը համաձայն՝ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին:

Փաթեթով ամրագրվել է, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվելև ընդունվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Փաշինյան․ «Ես նախապես տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին ԵԱՏՄ նիստին չեմ մասնակցի»Հայաստան

11 մայիսի 2026

Փաշինյան․ «Ես նախապես տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին ԵԱՏՄ նիստին չեմ մասնակցի»

Վարչապետը հայտարարել է, որ մայիսի 28-ին չի մասնակցի Եվրասիական տնտեսական միություն նիստին՝ նախապես տեղեկացնելով գործընկերներին։ Նա նշել է, որ Հայաստանը միաժամանակ տարբեր միջազգային հարթակների անդամ է և վարում է իր օրակարգը՝ շեշտելով, որ փոքր պետությունը չի կարող ներգրավվել բոլոր գլոբալ գործընթացներում։

ԱԳՆ-ն ցանկանում է վերանայել արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերըՀայաստան

11 մայիսի 2026

ԱԳՆ-ն ցանկանում է վերանայել արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը

Որոշ երկրներում կբացվեն դիվանագիտական գրասենյակներ։

ԿԿՀ-ն խախտում չի հայտնաբերել «Ջահերով երթի» ֆինանսավորման մեջ. քննվում է ՔՊ-ի վերաբերյալ դիմումըՀայաստան

11 մայիսի 2026

ԿԿՀ-ն խախտում չի հայտնաբերել «Ջահերով երթի» ֆինանսավորման մեջ. քննվում է ՔՊ-ի վերաբերյալ դիմումը

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երթի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվել են Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության բյուջեից։