2021-ի քայլերի կրկնությունը հանգեցրեց 2026-ին իշխանության վերարտադրությանը. Մարուքյան
Նոր ձևավորված Ազգային ժողովն իր աշխատանքը սկսեց երեք գործարքով

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«Նոր ձևավորված Ազգային ժողովն իր աշխատանքը սկսեց երեք գործարքով։ Առաջին՝ խորհրդարանական ընդդիմությունը գործնականում ընդունեց ԲՀԿ-ի հինգ մանդատների վերաբաշխումը և իշխանության հետ վերցրեց իր բաժինը։ Դրանով փաստացի լեգիտիմացրեց ԲՀԿ-ի մանդատների յուրացումը։ Երկրորդ՝ ընդդիմությունը մասնակցեց ԱԺ-ի անդրանիկ նիստին, որը տեղի էր ունենում առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայության՝ չնայած դա օրենքի պահանջ է։
Հատկապես անհասկանալի է «Ուժեղ Հայաստանի» պահվածքը, որը քաղաքական դաշտ է մտել Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու նպատակով։ Երրորդ՝ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկեց մոռանալ անցած տարիների լարվածությունն ու իշխանության հետ «քաղաքակիրթ» աշխատել։
Հետագայում իշխանությունն այս առաջարկը կօգտագործի՝ ցանկացած նոր բռնություն արդարացնելու համար՝ հայտարարելով, թե իրենք առաջարկել էին խաղաղ աշխատել, իսկ ընդդիմությունը հրաժարվել է այդ առաջարկից։ Մոտ ապագայում կարող ենք տեսնել նաև չորրորդ գործարքը։
Եթե ընդդիմությունը վերցնի իրեն վերապահված՝ հանձնաժողովների նախագահների և ԱԺ փոխնախագահի պաշտոնները, դա վերահսկողական լծակներ չի տա։ Առանց խորհրդարանական մեծամասնության այդ պաշտոններն ընդամենը ընդդիմությանը համակարգի մաս դարձնելու և ինստիտուցիոնալ ընդդիմությունը ոչնչացնելու միջոց են։ Նույն ճանապարհով գնալով՝ հնարավոր չէ այլ արդյունք ստանալ։
Մենք այս ամենը 2021-2026 թթ արդեն տեսել ենք և գիտենք դրա վերջը։ Իսկ վերջնարդյունքը կրկին Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Հետևաբար խորհրդարանից դուրս պետք է ձևավորվի նոր ընդդիմադիր հարթակ, որը գործարքների չի գնա և իրական այլընտրանք կլինի թե՛ իշխանությանը, թե՛ նրա սահմանած կանոններով գործող խորհրդարանական ընդդիմությանը։ Հակառակ դեպքում այս խորհրդարանը կդառնա 2031 թվականին Նիկոլ Փաշինյանի վերարտադրության երաշխավորը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։