Ուրբաթ, հուլիսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
3 հուլիսի 2026 • 10:48

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել

Հայտնում են ՊԵԿ-ից

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով՝ այս տարվա հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (Հայտարարություն) չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ:

Այդ նպատակով հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ` հարկային մարմին է ներկայացնում համապատասխան դիմում։ Դիմումի ձևը սահմանված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026թ. հունիսի 15-ի N665-Լ հրամանով: Դիմումը հարկային մարմին կարող է ներկայացվել ինչպես թղթային կրիչով, այնպես էլ էլեկտրոնային փոստի կամ «e-request» հարթակի միջոցով:

Ներկայացված դիմումում նշված հարկային տարվա համար հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պետք է ներկայացնի Հայտարարություն։ Հայտարարության հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնում կհաշվառվի ԱԱՀ վճարող և կկատարի ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև