Հայաստան
14 մայիսի 2026 • 10:32
4 դպրոցի տնօրեններ ազատման դիմում են գրել․ Փաշինյանը՝ Ապարանի դեպքի մասին
Պնդում է՝ ինքն ատում է վարչական ռեսուրսի կիրառումն ու խիստ հրահանգել է բացառել այն:

Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։ Այսօր Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով՝ հենց ինքն է հրահանգել ազատման դիմումներ գրել։
Մայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին՝ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը Փաշինյանին նույնիսկ հարցրել էր՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։
«Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Որ չստացվի՝ մենք պահի տակ, էմոցիայի տակ, հանկարծ ինչ-որ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ եղան։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն»,- ասաց Փաշինյանը։
Պնդում է՝ ինքն ատում է վարչական ռեսուրսի կիրառումն ու խիստ հրահանգել է բացառել այն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա անհետևանք չի մնա։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: