46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություն կատարելու կասկածանքով
Շտապօգնության խումբը «ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել քաղաքացու։

Հուլիսի 18-ին, ժամը 19։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել քաղաքացու։ Վերջինս նշել է, որ վնասվածքը ստացել է Մուշականի ամառանոցներում՝ ընկերոջ եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։ Բնակիչը ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ՝ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից կասկածյալը հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։