«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են
ՆԳՆ-ն զգուշացնում է ։

Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։
Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,
• մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,
• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։
Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։
Կարդացեք նաև
Հայաստան16 հուլիսի 2026
Կառավարությունը մոտ 5 մլրդ դրամ պարգևավճար կբաժանի
Նշվում է, որ խրախուսում կարող է հատկացվել միայն 2026-ի 1-ին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի աշխատած անձանց:
Հայաստան16 հուլիսի 2026
Արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։
Հայաստան16 հուլիսի 2026
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16- 21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։