622,000 դոլար՝ ԱԺ գաղտնի նիստի տեղեկությունների դիմաց. Պետական դավաճանության դեպք
Ըստ գործի նյութերի՝ Ա.Թ.-ն 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Հայաստանում պետական դավաճանության և լրտեսության հերթական աղմկահարույց դեպքն է բացահայտվել։ Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ գործի նյութերի՝ Ա.Թ.-ն 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Նա «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի (ով հանդիսանում է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ) հանձնարարությամբ կատարել է լրտեսություն։
Մասնավորապես՝ Ա.Թ.-ն ապօրինի հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլարի դիմաց օտարերկրյա գործակալին է փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Խոսքը 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների մասին է, որոնք թարգմանվել են ռուսերեն ու փոխանցվել պատվիրատուին։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: