Չորեքշաբթի, հուլիսի 22
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Սպորտ
22 հուլիսի 2026 • 13:50

ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։

ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։Այս մասին տեղեկանում ենք «Արմսպորտ»-ից։

Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 472 լրագրող՝ 121 երկրից։ Արդյունքների ամփոփումից հետո 39-ամյա արգենտինացին վաստակել է 1179 միավոր։ Նշենք, որ Մեսսին մրցաշարն ավարտել է 8 խփած գնդակով՝ դառնալով աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ համարը։

AIPS-ի վարկածով ԱԱ-2026-ի լավագույն 10 ֆուտբոլիստները․

  1. Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 1179 միավոր
  2. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) — 717 միավոր (10 գոլով՝ մրցաշարի լավագույն ռմբարկու)
  3. Ջուդ Բելինգեմ (Անգլիա) — 470 միավոր
  4. Էրլինգ Հալանդ (Նորվեգիա) — 460 միավոր
  5. Լամին Յամալ (Իսպանիա) — 304 միավոր
  6. Ռոդրի (Իսպանիա) — 285 միավոր (մրցաշարի պաշտոնական լավագույն խաղացող)
  7. Վոզինյա (Կաբո Վերդե) — 189 միավոր
  8. Հարի Քեյն (Անգլիա) — 130 միավոր
  9. Միկել Օյարսաբալ (Իսպանիա) — 118 միավոր
  10. Մայքլ Օլիսե (Ֆրանսիա) — 91 միավոր

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն է հռչակվել Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինայի ընտրանուն։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև