Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
1 մայիսի 2026 • 08:41

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ որոշման տեքստը խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է պատգամավոր Զիյաֆեթ Ասկերովը։

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) որոշում է կայացրել ամբողջությամբ կասեցնել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ։ Այս քայլը պատասխան է Եվրախորհրդարանի վերջին շրջանի գործունեությանը, որը Բաքուն որակում է որպես «հակաադրբեջանական»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ որոշման տեքստը խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է պատգամավոր Զիյաֆեթ Ասկերովը։ Ըստ ընդունված փաստաթղթի՝ նախատեսվում է.

  •  Դադարեցնել Միլլի Մեջլիսի և Եվրոպական խորհրդարանի միջև փոխգործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։

  •  Դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին և սկսել համապատասխան իրավական ընթացակարգերը։

Որոշման նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել պատգամավորների կողմից։ Այս որոշումը նշանավորում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների հերթական սրումը և դիվանագիտական հարթակում կապերի սառեցումը։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանում ընդունվել է բանաձև, որն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։