Ադրբեջանը կրկին վերջին տեղում է․ ադրբեջանական ԶԼՄ
Հարավային Կովկասի երկրների աշխատավարձերի համեմատական տվյալների համաձայն՝ Հայաստանը միջին ամսական աշխատավարձի մակարդակով առաջ է անցել Ադրբեջանից՝ զբաղեցնելով տարածաշրջանում երկրորդ տեղը՝ Վրաստանից հետո։

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով՝ Հարավային Կովկասի երկրներում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է Վրաստանում՝ 850-900 դոլար, այս մասին հայտնում է ադրբեջանական «Azadliq» թերթը։
Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 760-780 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 675-680 դոլար։ Այսպիսով, Հայաստանը միջին աշխատավարձի ցուցանիշով գերազանցել է Ադրբեջանին և տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը։
«Ադրբեջանը կրկին վերջին տեղում է»,– նշում է «Azadliq»–ը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։