Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր օգնականի տեղակալի հետ
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։

Օգոստոսի 10-ին, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր օգնականի տեղակալ Էնդրյու Սթոուի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Ընդգծվել է գործընկերության հետագա զարգացման կարևորությունը։
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության խարտիայի իրականացմանը, ինչպես նաև Բաքվի տնտեսական երկխոսության արդյունքներին։
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունն ու խորհրդակցությունները խաղաղության, անվտանգության և բարգավաճման խթանմանն ուղղված հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։