Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտության խեղաթյուրումն անընդունելի է»

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Իսրայելի կառավարությանը՝ կոչ անելով վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտության խեղաթյուրումն անընդունելի է»։ «Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։