Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
8 նոյեմբերի 2026 • 13:07

Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով

Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շուշիում կայացած հանդիպման ընթացքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էրդողանը Շուշի է ժամանել Ադրբեջանում նշվող այսպես կոչված Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Հիվանդության պատճառով Հասանովը չի մասնակցել թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը։ Նրա փոխարեն ադրբեջանական կողմը ներկայացրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև