Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
8 նոյեմբերի 2026 • 14:01

Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։

Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի ժողովրդին՝ նոյեմբերի 8-ի՝ այսպես կոչված Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Դեսպանատան՝ X-ի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ «այս պատմական օրը մարմնավորում է ադրբեջանցի ժողովրդի քաջությունը, տոկունությունը, ազգային միասնությունն ու անսասան վճռականությունը»։

Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև մաղթել է, որ «Ադրբեջանում շարունակեն գերիշխել խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը՝ ճանապարհ հարթելով գալիք սերունդների ավելի լուսավոր ապագայի համար»։

«Շնորհավոր Հաղթանակի օրը, Ադրբեջա՛ն»,- ասված է դեսպանատան հրապարակման մեջ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև