Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Նշենք՝ «Առավոտը» հայտնել էր, թե Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամարյանը նշել էր. «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում։ «Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։
Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։ Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշված է գրառման մեջ։
Նշենք՝ «Առավոտը» հայտնել էր, թե Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամարյանը նշել էր. «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: