«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը
«Ագարակ» անցակետում կանխվել է Իրանից բեռնատարով չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։
Ինչպես հայտնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատարի նկատմամբ իրականացվել է մաքսային զննություն։ Ռենտգեն զննման սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում կարող է լինել չհայտարարագրված ծխախոտային արտադրանք։
Կատարված մանրակրկիտ զննության ընթացքում, տարբեր թաքստոցներից՝ այդ թվում վարորդի գլխավերևի դարակներից, կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված պահոցներից և բեռնատարի ներքնակից, հայտնաբերվել է 18,520 տուփ չհայտարարագրված ծխախոտային արտադրանք՝ տարբեր գրառումներով։
Չհայտարարագրված ապրանքների ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտները՝ առգրավվել։
ՀՀ քաղաքացի Է.Վ.-ի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով։ Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են հետագա ընթացքն ապահովելու համար։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: