Հայաստան
11 մայիսի 2026 • 09:36
ԱԳՆ–ն ուզում է հավասարեցնել Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը
Միրզոյանը նշեց՝ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։

Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն որոշել է վերանայել աշխատավարձերը։ Գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լավարկել դիվանագետների վարձատրությունը։
Միրզոյանը նշեց՝ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: