Սպորտ
20 ապրիլի 2026 • 17:22
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ նվաճեց արծաթե մեդալ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում՝ մինչև 58 կգ քաշային կարգում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան:
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ ու 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին