Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնի, որովհետև ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն. Կարապետյան
Չնայած առկա մարտահրավերներին՝ Նարեկ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ գործող իշխանություններին չի հաջողվի կյանքի կոչել Ադրբեջանի հերթական պահանջները.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» հարցը «ֆեյք թեմա» է:
Ի հակադրություն այս հայտարարությունների՝ ընդդիմադիր գործիչը ներկայացրել է ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունները, որոնք, ըստ նրա, պարունակում են բացահայտ զավթողական նկրտումներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և վկայում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու նրանց հեռահար ծրագրերի մասին։
Չնայած առկա մարտահրավերներին՝ Նարեկ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ գործող իշխանություններին չի հաջողվի կյանքի կոչել Ադրբեջանի հերթական պահանջները.
«Փաշինյանին չի հաջողվելու իրականացնել ադրբեջանական հերթական պահանջները, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում չունի սահմանադրական մեծամասնություն և չի կարող Հայաստանի Սահմանադրությունը փոխել հօգուտ Ադրբեջանի»,- ընդգծել է Կարապետյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։