Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ալինան արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

Պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ալինա Չարաևան միանում է «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրին և այսուհետ կներկայացնի Հայաստանը միջազգային թենիսի մրցաշարերում, հայտնում է «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Երկարատև աշխատանքի և բանակցությունների արդյունքում՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Ալինան արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
Ի դեմս WTA վարկանիշային աղյուսակում 118-րդ հորիզոնականը զբաղեցնող Չարաևայի՝ Հայաստանը միջազգային թենիսում ձեռք է բերում ևս մեկ ուժեղ և հեռանկարային մարզուհի՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: