ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա-ն հայտարարությամբ տեղեկացրել է, որ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չի կայանա։ Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված և անկայուն իրավիճակով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։ Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակով։
Միաժամանակ ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նախատեսվածի համաձայն։ Խաղը տեղի կունենա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Նշվում է նաև, որ Հայաստան–Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը կմեկնարկեն մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին։
Բացի այդ, մարտի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: