Շաբաթ, հունիսի 6
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Սպորտ
6 հունիսի 2026 • 14:05

«Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։

«Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում այսօր մոտ 15-20 րոպե  շարունակ՝ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլև ավտոմեքենաները։

Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը News.am-ին  հայտնել է՝  այժմ  վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։

«Գյուղացիները սիմիդ ունեին, այգիներ, ցորենի ցանքատարածություններ այս տարի շատ կային, ամեն ինչ հողին է հավասարեցրել կարկուտը, ես քաղաքում էի, ինձ զանգեցին, ասացին՝ հասի, մեքենադ կարկուտը ավիրեց։ Երևի ձվի մեծությամբ կարկուտ է եկել։ Նույնիսկ արևային ջրատաքացուցիչներն են վնասցվել, վնասները իրոք շատ մեծ են»,–հավելել է վարչական շրջանի ղեկավարը։

Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև