Ամենամեծ ընտրախախտումներից մեկը կատարել է հենց ԿԸՀ-ն
Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ։

Հրավիրված ասուլիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, թե հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածում ունեցանք մի իրավիճակ, երբ ամենամեծ ընտրախախտումներից մեկը կատարեց հենց ԿԸՀ-ն։
Վարդևանյանն ընդգծել է, որ Վարչական դատարանն ուղիղ գրել էր, որ ԿԸՀ-ն ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն, այսինքն՝ կամ Վարչական դատարանը պետք է լուծարվի, որովհետև կարող է վարչական դատարանի վճիռը նշանակություն չունենալ, կամ արձանագրվի, որ ԿԸՀ-ն Վարչական դատարանից վեր մարմին է։
Արամ Վարդևանյանը ասել է նաև հետևյալը․«ՍԴ-ին խնդրել էինք, որ Ֆինանսների նախարարությունը, մարզպետարանները, համայնքները մեզ տվյալ տրամադրեին, թե 2026թ․ փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը որքան պարգևավճարներ, լրավճարներ, սոցիալական օժանդակություն, նվիրատվություններ են եղել, որքան է կազմում այդ թիվը 2026թ․ այդ ժամանակահատվածում և որքան՝ 2025թ․ նույն ժամանակահատվածում։ ՍԴ-ն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։