ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է Կարճ նկարագրություն
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ պաշտոնյաների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԱՄՆ ծրագրերի շահառուների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ուղղություններ։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ այցելում է Սյունիքի մարզ՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության առանցքային ուղղությունները և համագործակցության զարգացման հնարավորությունները, այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ամերիկյան գործընկերների հետ։
Կապանում Դեյվիդ Ալենը կայցելի Ամերիկյան անկյուն, որտեղ կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։ Մեղրիում նա կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի մասնակից աշակերտներին, ինչպես նաև կայցելի սահմանային հատված՝ ծանոթանալու ընթացիկ համագործակցության ծրագրերին։
Այցի շրջանակում նախատեսվում է նաև այցելություն «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ, որտեղ կքննարկվեն էներգետիկ անվտանգության և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ այցը նպատակ ունի ընդգծելու հայ-ամերիկյան աճող գործընկերությունը և շարունակական համատեղ աշխատանքը՝ տնտեսական հնարավորությունների ընդլայնման, էներգետիկ համագործակցության ամրապնդման, կրթության աջակցության և մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։