ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին
Անդրադառնալով հայկական կողմի անելիքներին ու պատասխանատվությանը՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ պաշտոնական Երևանն ամբողջությամբ կկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները։

Միացյալ Նահանգներում խոշոր ֆոնդ ստեղծելու որոշում է կայացվել, որի միջոցներով ֆինանսավորվելու է ինչպես TRIPP (Տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման) նախագիծը, այնպես էլ տարածաշրջանային այլ ծրագրեր։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծի իրագործման ընթացքին։
«Արդեն մեծ ֆոնդի հատկացում է արված։ Թիվը չասեմ, որ չսխալվեմ, բայց արդեն խոշոր միջոցներ են նախատեսված»,- նշել է կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով հայկական կողմի անելիքներին ու պատասխանատվությանը՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ պաշտոնական Երևանն ամբողջությամբ կկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները։
Փաստաթուղթն արագ ստորագրվել է, և այս պահին գտնվում է վավերացման փուլում։
Վարչապետի փոխանցմամբ՝ կողմերը չեն պատրաստվում սահմանափակվել միայն իրավական ձևակերպումներով։
«Ֆորմալություններին պետք է չսպասենք, հնարավորինս արագ պետք է գնանք առաջ։ Դա է նաև Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը»,- եզրափակել է վարչապետը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։