ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են միջանկյալ համաձայնագիր՝ 60-օրյա հրադադարի և բանակցությունների մեկնարկի մասին
ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են միջանկյալ համաձայնագիր, որով նախատեսվում է 60-օրյա հրադադարի երկարացում և խաղաղության շուրջ բանակցությունների մեկնարկ։ Վաշինգտոնը հայտարարել է, որ խախտման դեպքում հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում։

ԱՄՆ-ն և Իրանը հրապարակել են իրենց նախագահների կողմից ստորագրված միջանկյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է 60 օրով երկարացնել հրադադարը և սկսել բանակցություններ վերջնական խաղաղության շուրջ, ասյ մասին հայտնում է Reuters–ը։
Փաստաթուղթը ներառում է նաև իրանական որոշ ակտիվների ապասառեցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագրի խախտման դեպքում Վաշինգտոնը կվերսկսի ռազմական գործողությունները, մինչդեռ կողմերը շարունակում են բանակցությունները մշտական հրադադարի հաստատման ուղղությամբ։
Համաձայնագրի վերաբերյալ իրանական կողմը նշել է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել ավելի մեծ արդյունքների, քան ռազմական գործողություններով։ Իրանը հայտնել է, որ փաստաթուղթն արդեն ուժի մեջ է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։