ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրենի հետ
Հանդիպման մասնակիցները երկրաբանական ծառայության ձևավորման գործընթացում ԱՄՆ-ի փորձը և դրա հիման վրա հնարավոր համագործակցության ուղղությունները։

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ըստ տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրաբանական ծառայության ձևավորման գործընթացում ԱՄՆ-ի փորձը և դրա հիման վրա հնարավոր համագործակցության ուղղությունները, անդրադարձել են նաև հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է մայիսին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության և կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի համատեքստում համագործակցության կարևորությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։