Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Անա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարօրություն։

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Անա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարօրություն։
Ուղերձի ավարտին Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։