Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ագարակ անցման կետ։
Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։ Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հիմնախնդիրները։
Անահիտ Մանասյանը կարևորել է սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա լիարժեք իրացնելու իր հիմնարար իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից, իրավական կարգավիճակից կամ այլ հանգամանքներից։ Այցի ընթացքում քննարկվել են քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, սահմանահատման գործընթացների շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետ կազմակերպմանը վերաբերելի մի շարք հարցեր։
Պաշտպանն ընդգծել է, որ Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու տեսանկյունից։ Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է նրանց մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, հատկապես՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների արդյունավետ նույնականացման, պատշաճ վերաբերմունքի և նրանց իրավունքների լիարժեք ապահովման տեսանկյունից։
Անահիտ Մանասյանն ընդգծել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր սահմանադրական մանդատի շրջանակում հետևողական ուշադրության կենտրոնում պահել սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքահեն գործելակերպի ամրապնդմանը
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։