Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ
Ծրագրի մասնակից ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է ուսուցիչ վերապատրաստողների հավաստագրման առցանց ծրագիրը: Ծրագրի նպատակն է ՀՀ դպրոցների ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրի մասնակից ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:
Ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական 20 դպրոցների անգլերեն դասավանդող ուսուցիչներ վերապատրաստվել և որակավորվել են որպես ուսուցիչների վերապատրաստող մասնագետներ:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի ավարտի առիթով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առանձնակի անդրադարձել է ծրագրի կարևորությանը. «Մենք ունենք բազմաթիվ վերապատրաստողներ, որոնք ճանապարհ են անցել, փորձառություն ունեն և այսօր ոլորտում կարևոր դեր ունեն՝ որպես փորձագետներ, սակայն դեռևս չունենք վերապատրաստող մասնագետների պատրաստման ինստիտուտ: Եվ մեր գործընկերների հետ իրականացված այս ծրագրի շրջանակում դուք առաջինն եք, որ անցել եք այդ ճանապարհով և միջազգային չափանիշներով հավաստագրվել եք որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ: Ուրախալի է, որ որևէ մեկը ծրագրից դուրս չի մնացել. դա վկայում է ձեր քաջության, աշխատասիրության, իմացության, նախաձեռնողականության ու հետևողականության մասին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Մեր դպրոցներին իրապես պետք են ուսուցիչներ, որոնք նպաստում են համակարգի ընդհանուր աշխատանքի՝ ավելի բարձր որակով իրականացմանը»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: