Աննա Վարդապետյանը հավատացնում է, թե հոգևորականների մասով արհեստական օրակարգեր առաջ չեն տանում
Նրա խոսքով՝ թե դատախազությունը գնահատական տալիս է մի փաստաթղթի մեջ, որը կոչվում է քրեական հետապնդման հարուցում, դրանից հետո էլ տալիս է հաստատված մեղադրական եզրակացությամբ։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մեկնաբանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ դրույթը։
«Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս»,- ԱԺ-ում հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ թե դատախազությունը գնահատական տալիս է մի փաստաթղթի մեջ, որը կոչվում է քրեական հետապնդման հարուցում, դրանից հետո էլ տալիս է հաստատված մեղադրական եզրակացությամբ։
«Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, և մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննությամբ ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում»,- ընդգծեց Վարդապետյանը։
Նա նշել է, թե քաղաքականությամբ չի զբաղվում, ըստ այդմ՝ քաղաքական հայտարարություններին չի անդրադառնում։
Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ հարուցված վարույթներին՝ Վարդապետյանն ասաց, որ նպատակադրված են այդ վարույթներն ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: