Հայաստան
10 հուլիսի 2026 • 12:53
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։
Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։
Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: