«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին ավելացրել է ևս 4-ը:

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանում Հայաստանն առաջին անգամ մասնակցում է որպես կոմիտեի անդամ ընտրված երկիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:
Հայտը պատրաստվել է ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» ՀԿ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» ՀԿ-ի ֆինանսավորմամբ՝ դառնալով պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ:
Վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին ավելացրել է ևս 4-ը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, կազմում են նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու ազգային 5 փորձագետ:
Հայաստանի բոլոր գրանցված հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում՝ https://whc.unesco.org/en/statesparties/am:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։