Հինգշաբթի, հուլիսի 16
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Սպորտ
16 հուլիսի 2026 • 12:47

Արգենտինա–Իսպանիա․ Աշխարհի գավաթում թիմերի երկրորդ հանդիպումը

Արգենտինայի և Իսպանիայի միջև պաշտոնական և ընկերական հանդիպումների վիճակագրությունը փաստում է արգենտինացիների որոշակի առավելության մասին.

Արգենտինա–Իսպանիա․ Աշխարհի գավաթում թիմերի երկրորդ հանդիպումը

Առաջիկա կիրակի օրը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի և Իսպանիայի ազգային հավաքականների դիմակայությունը կդառնա ընդամենը երկրորդը մրցաշարի պատմության մեջ:

Սպասվող հանդիպումն առանձնահատուկ է նրանով, որ ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի գործող չեմպիոնը գավաթի եզրափակչում ուժերը կչափի Եվրոպայի չեմպիոնի հետ:

Արգենտինայի և Իսպանիայի միջև պաշտոնական և ընկերական հանդիպումների վիճակագրությունը փաստում է արգենտինացիների որոշակի առավելության մասին.

  • Մինչ այս թիմերի միջև միակ պաշտոնական հանդիպումը կայացել է 1966 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում, որտեղ Արգենտինան հաղթել է Իսպանիային 2-1 հաշվով։

  •  Ոչ պաշտոնական 13 ընկերական խաղերում ևս առաջատարը Արգենտինան է՝ տանելով 6 հաղթանակ և գրանցելով 2 ոչ-ոքի:

  •  Չնայած ընդհանուր վիճակագրությանը՝ թիմերի վերջին՝ 2018 թվականին կայացած ընկերական հանդիպմանը Մադրիդում Իսպանիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ՝ 6-1 հաշվով:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև