Առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել գյուղատնտեսական գործընթացները․ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության (ԱԲ), պատկերների վերլուծության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման։

Սևանում անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը, որտեղ բացման ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ որ AgriTech-ը միավորում է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն համարվող երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները, որոնց արդյունավետ համադրումը ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայման է։
Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության (ԱԲ), պատկերների վերլուծության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման։ Նրա խոսքով՝ այս առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել գյուղատնտեսական գործընթացները, բարձրացնել արտադրողականությունը, օպտիմալ օգտագործել բնական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և ժամանակին արձագանքել ոլորտում առաջացող մարտահրավերներին՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն և մրցունակ զարգացումը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: