Առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին
Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև՝ բովանդակային կողմը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։
Պատգամավորների այս նախաձեռնությունը հաջորդում է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միջազգային և հայկական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռուսաստանը, փորձելով ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանում բնակվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ այցելեն Հայաստան, մասնակցեն ընտրություններին և քվեարկեն կոնկրետ քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև բովանդակային կողմը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաեւ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվելու պահանջ:
Ըստ հեղինակների՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: