Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրները լուծելը լինելու է առաջնահերթություն
Պետք է ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները:

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրները լուծելը լինելու է առաջնահերթություն։ Այս մասին այսօր Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմենպրեսի փոխանցմամբ խոսելով ջրային ռեսուրսների մասին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար, ինչն էլ իր հերթին հանգեցնում է խմելու ջրի դեֆիցիտի։
«Առաջիկա 5 տարիներին ջրային հարցերը մեզ համար լինելու են առաջնահերթություն։ Որպեսզի դուք պատկերացնեք, թե մենք ինչքան ենք կարևորում ջրի հարցերը, ես ասում եմ՝ ոնց որ նախորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը եղել է խաղաղությունը, հիմա հաջորդ 5 տարում առաջնահերթ հարցերից մեկը լինելու է ջուրը։ Ինձ համար ամենացավալի արձանագրումն այն է, որ մենք հանրապետությունում չունենք մի բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա»։
Լավ լուրն այն է, նշել է վարչապետը, որ մենք մեր լեռնաշխարհում ջրային ռեսուրսներ ունենք, բայց պետք է կարողանանք հավաքել այդ ռեսուրսները և ճիշտ կառավարենք։ Ասել է նաև, որ մենք պետք է փոխենք դաշտեր, այգիներ ջրելու ձևերը։ «Այդտեղ էլ ջուրը խնայող տեխնոլոգիաներ կան։ Եվ մենք այդ բոլոր հարցերով կանգնելու ենք մեր գյուղացիների և ֆերմերների կողքին»,- ասել է վարչապետը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: